Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2017, 646 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Արման Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Վարդան Հասրաթյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար


2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝


Արթուր Թովմասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Արման Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության ստորաբաժանումների գործառույթների նկատմամբ վերահսկողության բաժնի պետ

 

 

 

Արխիվ

2024

2023