Վարչապետի որոշումներ

4 Հուլիսի 2017, 680 - Ա

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ՝ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռումինիայի Կլուժի նահանգի հետ համագործակցության կապեր հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ 2017 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը Ռումինիա (Կլուժի նահանգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023