Վարչապետի որոշումներ

4 Հուլիսի 2017, 686 - Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի հուլիսի 10-14-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)՝ «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքի հայի ինքնահասկացողությունը» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023