Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2017, 707 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի
18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աջակցություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տարածաշրջանային զարգացման գործողությունների պատրաստման համար» Եվրոպական Միության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2017 թվականի հուլիսի 11-15-ը Նիդերլանդների Թագավորություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023