Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2017, 717 - Ա

ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին 2017 թվականի հուլիսի 17-19-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն)` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում Օքսֆամ կազմակերպության կազմակերպած ուսումնական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Մակարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռոբերտ Մակարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023