Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2017, 718 - Ա

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանին 2017 թվականի հուլիսի 17-19-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)` Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի հետ հանդիպելու, առողջապահության բնագավառում հայ-չեխական համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև Պրահայում կայանալիք «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Լևոն Ալթունյանի և Նելսոն Զուլոյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Ալթունյանի և Նելսոն Զուլոյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023