Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2017, 720 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ 2 ՏԱՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
«Հայաստանի Հանրապետություն՝ 2 տարի Եվրասիական տնտեսական միությունում. Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղանի հանդիպումը 2017 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված ծախսերը` 1817.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023