Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2017, 747 - Ա

ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանին 2017 թվականի հուլիսի 17-21-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)` Տիեզերահեն և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառմամբ աղետների կայունության ամրապնդման տեխնիկական աջակցության տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Մխիթարյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկարամ Մխիթարյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023