Վարչապետի որոշումներ

13 Հուլիսի 2017, 746 - Ա

ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը` 2017 թվականի հուլիսի 13-23-ը ներառյալ։
2. Գեորգի Կուտոյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանի վրա։
 

Արխիվ

2024

2023