Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2017, 755 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում գործող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տարածքում գործող «Վալեքս Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության արտադրական գործունեության հետևանքով անտառային հատվածքներում առաջացած աղբակույտերի հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու, վնասի չափը գնահատելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները և ապահովել համապատասխան միջոցառումների իրականացումը:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բնապահպանական միջոցառումների պլանի և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:

Հավելված
 

Արխիվ

2024

2023