Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2017, 757 - Ա

ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2017 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ։
2. Աշոտ Մանուկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի վրա։
 

Արխիվ

2024

2023