Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2017, 761 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 604-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Լևոն Մկրտչյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 604-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Լևոն Մկրտչյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը հուլիսի 24-28-ը ներառյալ ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի վրա, հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի վրա:»:
 

Արխիվ

2024

2023