Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2017, 765 - Ա

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի օգոստոսի 7-18-ը ներառյալ։
2. Վահան Մարտիրոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի վրա:
 

Արխիվ

2024

2023