Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2017, 766 - Ա

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2017 թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ։
2. Սուրեն Կարայանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի վրա:
 

Արխիվ

2024

2023