Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2017, 767 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 14-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը վերահսկող հանձնախմբի նիստը 2017 թվականի հուլիսի 10-13-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝ կեցության, դահլիճի և մեքենաների վարձակալման, պաշտոնական ընթրիքի, աշխատանքային ճաշի, հուշանվերի ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու ծախսերը և այլ ծախսեր` 1,646.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023