Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2017, 794 - Ա

ՕԼԳԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈՏ Դ’ ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի առաջին կարգի մասնագետ Օլգա Ղուկասյանին 2017 թվականի հուլիսի 27-31-ը գործուղել Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն (Աբիջան)` Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային մարզամշակութային խաղերի համակարգումն իրականացնելու համար:
2. Օլգա Ղուկասյանի՝ Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Օլգա Ղուկասյանի` Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Օլգա Ղուկասյանի` Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023