Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2017, 808 - Ա

ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աերոֆլոտ» և «Պոբեդա» ավիաընկերությունների տնօրենների խորհուրդների անդամների հետ հանդիպելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների ղեկավարների տեղակալների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի՝ 2017 թվականի հուլիսի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023