Վարչապետի որոշումներ

27 Հուլիսի 2017, 851 - Ա

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի ու Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ Արթուր Բաղդասարյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-16-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արթուր Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Եղիազար Ավագյանինը և Արթուր Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023