Վարչապետի որոշումներ

27 Հուլիսի 2017, 852 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ OԳՈUՏՈUԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեuչական հանձնաժողով uտեղծելու մաuին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «(կցվում է)» բառերը փոխարինել «համաձայն հավելվածի» բառերով.
2) կազմի վերևի աջ անկյունում «Հաստատված է» բառերը փոխարինել «Հավելված» բառով.
3) որոշման 1-ին կետով հաստատված հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


«Կ Ա Զ Մ
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Տ. Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ

Ա. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության
պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի խորհրդական

Ն. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի
պետ (հանձնաժողովի քարտուղար)»։


 

Արխիվ

2024

2023