Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2017, 903 - Ա

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԵԼԿԻԿՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանին (համաձայնությամբ) 2017 թվականի սեպտեմբերի 10-12-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Ֆլորենցիա)` «Համաշխարհային երկրաջերմային դաշինք» բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի և Արմեն Մելկիկյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Ֆլորենցիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023