Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2017, 919 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 875 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 875-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «Վաչե Գաբրիելյանինը» բառերից հետո լրացնել «Սուրեն Կարայանինը» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Հովհաննես Ազիզյանինը» բառերը.
3) հավելվածը «Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար» բառերից հետո լրացնել «Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար» բառերով.
4) հավելվածից հանել «Հ. Ազիզյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը:
 

Արխիվ

2024

2023