Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2017, 922 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2017 թվականի սեպտեմբերի 5-9-ը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության պատվիրակության (40 մարդ) այցը կազմակերպելու կապակցությամբ.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) ապահովել հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն` ըստ արարողակարգի.
2) ապահովել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահով հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) նիստի անցկացման համար տրամադրել համապատասխան սրահ.
2) հյուրերի սպասարկման համար հատկացնել չորս ներկայացուցչական ավտոմեքենա, ռազմական ոստիկանության ուղեկցող երկու անձնակազմ, մեկական միկրոավտոբուս և ավտոբուս.
3) ապահովել պատվիրակության անդամների սնունդը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի անցկացման և հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, գրենական պիտույքների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 4,790.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2017 թվականի ինն ամսում նախատեսված հատկացումների հաշվին:

 

Արխիվ

2024

2023