Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2017, 930 - Ա

ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2017 թվականի սեպտեմբերի 6-8-ը գործուղել Նորվեգիայի Թագավորություն (Օսլո)` «Խաղաղ, արդար և ներառական հասարակությունների մշտադիտարկման և հաշվետվությունների առաջընթացը» խորագրով աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վիգեն Քոչարյանի՝ Նորվեգիայի Թագավորություն (Օսլո)գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Նորվեգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023