Վարչապետի որոշումներ

23 Օգոստոսի 2017, 938 - Ա

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակը. պատմություն և արդիականություն խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու համար։
2. Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023