Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2017, 950 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն Ν 1 հավելվածի, 2017 թվականի օգոստոսի 21-23-ը Ղրղզական Հանրապետություն (Չոլպոն-Աթա) և «Եվրասիական շաբաթ» միջազգային ամենամյա ֆորումին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն Ν 2 հավելվածի, 2017 թվականի օգոստոսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել.
1) Վաչե Գաբրիելյանինը և Հովհաննես Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղրղզական Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023