Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2017, 953 - Ա

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանին 2017 թվականի սեպտեմբերի 7-10-ը գործուղել Ռումինիա (Հարգիտա նահանգ)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու համար:
2. Արթուր Նալբանդյանի և Լևոն Ասլանյանի՝ Ռումինիա (Հարգիտա նահանգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Փարեմուզյանի՝ Ռումինիա (Հարգիտա նահանգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է Ալավերդու քաղաքային համայնքի բյուջեի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Նալբանդյանի, Լևոն Ասլանյանի և Կարեն Փարեմուզյանի՝ Ռումինիա (Հարգիտա նահանգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023