Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2017, 958 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին 2017 թվականի սեպտեմբերի 19-24-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Հալկիդիկի)՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի աուդիտի կոմիտեի 75-րդ և բանկի տնօրենների խորհրդի 115-րդ հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի՝ Հունաստանի Հանրապետություն (Հալկիդիկի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Անանյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023