Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2017, 976 - Ա

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2017 թվականի սեպտեմբերի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Յարոսլավի մարզ)՝ Յարոսլավի մարզի հայ համայնքի կողմից կազմակերպվող մշակութային միջոցառմանը մասնակցելու համար:
2. Աշոտ Ղահրամանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Յարոսլավի մարզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն։

 

Արխիվ

2024

2023