Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2017, 978 - Ա

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՆԵՐՍԵՍ ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Դավիդյանցին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Ղազարյանին 2017 թվականի սեպտեմբերի 13-16-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և 2017 թվականի սեպտեմբերի 16-18-ը` Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագրի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան Պեկինում և Սեուլում անցկացվելիք «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին մասնակցելու համար:
2. Ներսես Տեր-Վարդանյանի, Ներսես Դավիդյանցի և Աննա Ղազարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղումների օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարներից՝ «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ներսես Տեր-Վարդանյանի, Ներսես Դավիդյանցի և Աննա Ղազարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղումների հետ կապված ճանապարհածախսը կատարել՝
1) Ներսես Տեր-Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին.
2) Ներսես Դավիդյանցինը և Աննա Ղազարյանինը՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարներից՝ «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Տեր-Վարդանյանի, Ներսես Դավիդյանցի և Աննա Ղազարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղումների հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և Կորեայի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023