Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2017, 980 - Ա

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանին 2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ)՝ հեռարձակման միջազգային կոնվենցիայի ամենամյա համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Խաչատրյանի` Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Խաչատրյանի` Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023