Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2017, 986 - Ա

ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին 2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Համբուրգ)` «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:
2. Սերգեյ Ավետիսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Համբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023