Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2017, 990 - Ա

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 2017 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի կողմերի առաջին կոնֆերանսի բարձրաստիճան նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արծվիկ Մինասյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023