Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2017, 1000 - Ա

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանին 2017 թվականի սեպտեմբերի 12-14-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի) «Տեղական տնտեսական զարգացման» միջազգային 10-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարազդատ Կարապետյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարազդատ Կարապետյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023