Վարչապետի որոշումներ

13 Սեպտեմբերի 2017, 1012 - Ա

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՍԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական Արթուր Բաղդասարյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 26-28-ը, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-28-ը Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Արթուր Բաղդասարյանի և Արսեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Արխիվ

2024

2023