Վարչապետի որոշումներ

15 Սեպտեմբերի 2017, 1025 - Ա

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ, ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՍԱԹԻՆԵ ԳԶՈՂՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Սաթինե Գզողյանին 2017 թվականի հոկտեմբերի 12-16-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան հանդիպումներին մասնակցելու համար:
2. Վարդան Արամյանի՝ բացառությամբ 2017 թվականի հոկտեմբերի 13-15-ի օրապահիկի, Արգամ Արամյանի և Սաթինե Գզողյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Արամյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-15-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023