Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2017, 1056 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԵՐՈՆԻԿԱ ՍԿՎՈՐՑՈՎԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայ-ռուսական առողջապահական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության` 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, փոխադրամիջոցների, հանդիպումների ու համաժողովի անցկացման, ներկայացուցչական և այլ ծախսերը` 2,255.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023