Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2017, 1073 - Ա

ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2017 թվականի հոկտեմբերի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` երիտասարդական քաղաքականության իրականացման համար պատասխանատու մարմինների ղեկավարների միջազգային նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Արսեն Քարամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023