Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2017, 1077 - Ա

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2017 թվականի հոկտեմբերի 10-11-ը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստի անցկացման և հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 1,563.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:


 

Արխիվ

2024

2023