Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2017, 1079 - Ա

ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2017 թվականի հոկտեմբերի 3-5-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպական հանձնաժողովի արդարադատության և սպառողների տնօրինության և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից կազմակերպվելիք՝ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և կայունության հարցերով Արևելյան գործընկերության առաջին հարթակի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վիգեն Քոչարյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023