Վարչապետի որոշումներ

26 Սեպտեմբերի 2017, 1081 - Ա

ՇԱՎԱՐՇ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 3-րդ բաժնի գլխավոր վերահսկող Շավարշ Խալաթյանին 2017 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 3-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ-ի միջպետական վիճակագրական կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու նպատակով:
2. Շավարշ Խալաթյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շավարշ Խալաթյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023