Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2017, 1090 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 35-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 77-րդ, 89-րդ և 93-րդ կետերը.
2) 80-83-րդ կետերի 4-րդ սյունակում մայիսի 3-րդ տասնօրյակ բառերը փոխարինել դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ բառերով:

 

Արխիվ

2024

2023