Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2017, 1100 - Ա

ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանին 2017 թվականի հոկտեմբերի 18-20-ը գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)՝ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց միջև աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:
2. Սամվել Ավետիքյանի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Ավետիքյանի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023