Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2017, 1121 - Ա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ - ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի գլխավորած պատվիրակության (19 մարդ)` 2017 թվականի սեպտեմբերի 26-30-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման, դահլիճի վարձակալության հետ կապված այլ ծախսերը՝ 4,910.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023