Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2017, 1131 - Ա

ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության խորհրդատու Կարեն Գասպարյանին (համաձայնությամբ) 2017 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ)՝ Ղրղզական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
2. Կարեն Գասպարյանի՝ Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն հավելվածի:

 

Արխիվ

2024

2023