Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2017, 1123 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին» N 1110-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) Նաիրի Մուրադյանի, Ալբերտ Գալստյանի, Արփի Սուքիասյանի և Կորյուն Ղազարյանի ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:».
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» բառերը փոխարինել «համապատասխան գործուղող կազմակերպությունների» բառերով.
3) որոշման հավելվածը «Ա. Գևորգյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ն. Մուրադյան -«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ), Ա. Գալստյան -«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ), Ա. Սուքիասյան - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ), Կ. Ղազարյան - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր (08.10.2017 թ.-11.10.2017 թ., համաձայնությամբ)»:

 

Արխիվ

2024

2023