Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2017, 1140 - Ա

ԼԵՎՈՆ ԽԱԼԻԿՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանին 2017 թվականի հոկտեմբերի 4-7-ը գործուղել Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև)՝ Անկախ պետությունների համագործակցության սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Լևոն Խալիկյանի՝ Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Խալիկյանի՝ Մոլդովայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023