Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2017, 1144 - Ա

ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին 2017 թվականի հոկտեմբերի 5-6-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023