Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2017, 1135 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2017 թվականի hոկտեմբերի 5-ին Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում (Երևան) գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի անունից պաշտոնական ճաշի հյուրասիրություն կազմակերպելու ծախսերը՝ 625.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023