Վարչապետի որոշումներ

11 Հոկտեմբերի 2017, 1149 - Ա

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանին 2017 թվականի հոկտեմբերի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Միջազգային տրանսպորտային ֆորումի միջպետական ավտոմոբիլային բեռնափոխադրումների թույլտվությունների չափաքանակների որակական զարգացման վերաբերյալ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Դավիթ Մելքոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Մելքոնյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023