Վարչապետի որոշումներ

13 Հոկտեմբերի 2017, 1157 - Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին
2017 թվականի հոկտեմբերի 17-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող Եվրոպայի հայերի
4-րդ համագումարին մասնակցելու նպատակով և 2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը՝ Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)՝ սփյուռքի հարցերի շուրջ Կիպրոս-Հայաստան-Հունաստան առաջին եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Բելգիայի Թագավորություն և Կիպրոսի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: